Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ռուսաստանն արգելել է ուկրաինական քաղցրավենիքի ներմուծումը

Ռուսաստանն արգելել է ուկրաինական քաղցրավենիքի ներմուծումը
05.09.2014 | 17:43

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», դադարեցրել է ուկրաինական ողջ հրուշակեղենի արտադրանքի ներմուծումը Ռուսաստան: Կառույցն իր որոշումը պարզաբանել է արտադրանքի մակնշման պահանջների խախտմամբ: «ՈՒկրաինական АО ПО «КОНТИ» և «АВК» ընկերությունների հրուշակեղենի արտադրանքի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության պահանջների խախտումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանն արգելել էր ուկրաինական ալկոհոլային խմիչքների, հյութերի, կաթնամթերքի, բանջարեղենի և ձկան պահածոների ներմուծումը: Արտադրանքի որակի հետ կապված արգելքի տակ են հայտնվել ուկրաինական կարտոֆիլը, սոյան, արևածաղիկը, եգիպտացորենի ալյուրը, խոզի միսը:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ